Public Offer
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱ
ինտերնետային ծառայություններ մատուցելու մասին


1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Սույն փաստաթուղթը հանդիսանում է ՙԷքսոլթ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ստորև ՙՕպերատոր՚) հրապարակային օֆերտան (առաջարկը) ինտերնետային ծառայությունների մատուցման մասին, որը որևէ անձի կողմից ակցեպտավորվելու (ընդունվելու) դեպքում, դառնում է Օպերատորի և այդ անձի (ստորև ՙԲաժանորդ՚) միջև կնքված և կատարման համար պարտադիր պայմանագիր: Ստորև, կախված կոնտեքստից, սույն փաստաթուղթը հիշատակվում է որպես ՙօֆերտա՚ կամ ՙպայմանագիր՚:

2. ՕՖԵՐՏԱ (ԱՌԱՋԱՐԿ)

2.1. Սույն օֆերտայով Օպերատորը առաջարկում է հեռազանգի միջոցով ապահովել կապ Ինտերնետ գլոբալ համակարգչային ցանցին և այդ կապի միջոցով մատուցել տվյալների ստացման և փոխանցման ծառայություններª համաձայն ստորև նկարագրված պայմանների:

2.2. Օպերատորը սույն օֆերտայով նախատեսված ծառայությունները մատուցում է համաձայն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրվածª տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման թիվ 703 լիցենզիայի:

2.3. Սույն օֆերտան բաց է ակցեպտավորման համար ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձի համար և համարվում է ակցեպտավորված, եթե այդ անձը.

2.3.1. լրացրել և Օպերատորին է հանձնել սույն օֆերտային կից ներկայացվող հայտի ձևը, կամ

2.3.2. գնել է կամ այլ օրինական կերպով ձեռք է բերել և սկսել է օգտագործել Օպերատորի կողմից թողարկված կանխավճարված քարտ:

2.4. Օպերատորը կարող է առանձին փաստաթղթերում սահմանել լրացուցիչ պայմաններ և կանոններ, որոնք հրապարակվում են Օպերատորի պաշտոնական վեբ-սայթում և համարվում են սույն պայմանագրի անբաժանելի մաս: Նման պայմանների մասին Բաժանորդը կարող է տեղեկություններ ստանալ նաև Օպերատորի հաճախորդների սպասարկման կենտրոնից:

3. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

3.1. Օպերատորը իր ինտերնետային ծառայությունների համար օգտագործում է ՙXternet՚ և ՙԷքստերնետ՚ սպասարկման նշանները, և համանման կամ համահնչյուն այլ նշաններ:

3.2. Սույն պայմանագրով հեռազանգի միջոցով մատուցվող ծառայությունների մանրամասն նկարագրությունը և այդ ծառայությունների մատուցման լրացուցիչ պայմանները բերվում են առանձին հավելվածներում:

3.3. Որոշ ծառայություններ կարող են համախմբված լինել առանձին այլընտրանքային խմբերում (սպասարկման պլաններում) և Բաժանորդը պետք է ընտրի այդ խմբերից որևէ մեկը:

3.4. Սպասարկման մի պլանից մյուս պլանին անցնելու համար Օպերատորը կարող է գանձել միանվագ սպասարկման վճար:

3.5. Օպերատորը, հնարավորության սահմաններում հաշվի առնելով Բաժանորդի նախընտրությունները, տրամադրում է նրան վավերատարրերª միացման անուն և ծածկագիր, և այլ տվյալներ, որոնք անհրաժեշտ են Օպերատորի ցանցին միանալու և սույն պայմանագրով նախատեսված ծառայությունները ստանալու համար, ինչպես նաև էլ-փոստ ստանալու համար:

3.6. Վավերատարրերը ստանալու համար Բաժանորդը դիմում է Օպերատորի հաճախորդների սպասարկման կենտրոն կամ ինքնուրույն գրանցվում է համաձայն սույն պայմանագրի պայմանների:

3.7. Բաժանորդը ապահովում է իրեն շնորհված միացման վավերատարրերի պատշաճ գաղտնիությունը:

3.8. Միացման վավերատարրերը երրորդ անձանց տրամադրելու դեպքում, Բաժանորդի վավերատարրերի օգտագործմամբ երրորդ անձանց կողմից ստացված ծառայությունները համարվում են մատուցված Բաժանորդին և նման օգտագործման համար, ինչպես նաև դրա ընթացքում թույլ տրված խախտումների համար, պատասխանատու է Բաժանորդը:

3.9. Սույն պայմանագրով ծառայությունները և սպասարկումը առավելագույն ծավալով ստանալու, ինչպես նաև իրավունքների առավելագույն պաշտպանվածությունը երաշխավորելու համար Բաժանորդին խորհուրդ է տրվում գրանցել իր տվյալները Օպերատորի մոտ և ծանուցել Օպերատորին դրանց փոփոխության վերաբերյալ: րանցումները և փոփոխությունները կարող են կատարվել լրացնելով և Օպերատորին ներկայացնելով գրանցման հայտի գրավոր ձևը կամ լրացնելով Օպերատորի http://www.xter.net վեբ սայթում զետեղված էլեկտրոնային ձևը:

4. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1. Օպերատորը Բաժանորդին որակյալ ծառայություններ մատուցելու համար գործում է ՙլավագույն ջանքերի՚ սկզբունքով:

4.2. Օպերատորը պարտավոր չէ Բաժանորդին տրամադրել որևէ տեխնիկական կամ ծրագրային միջոց սույն պայմանագրով ծառայություններ ստանալու համար: Սույն պայմանագրով ծառայություններ ստանալու համար Բաժանորդը իր հայեցողությամբ և սեփական ռիսկով օգտվում է երրորդ անձանց ծառայություններից:

4.3. Բաժանորդը պարտավոր է ժամանակին վճարել սույն պայմանագրով մատուցվող ծառայությունների համար:

4.4. Սահմանված ժամկետում վճարում չկատարելու, ինչպես նաև սույն պայմանագրի այլ պայմանների խախտման պարագայում, Օպերատորը իրավունք ունի առանց որևէ նախազգուշացման ժամանակավոր կասեցնել պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցումը Բաժանորդին կամ անմիջապես դադարեցնել սույն պայմանագիրը:

4.5. Պայմանագրի պայմանների խախտման պատճառով Օպերատորի կողմից պայմանագրի դադարեցման դեպքում կանխավճարված գումարները ենթակա չեն վերադարձման կամ հատուցման:

4.6. Բաժանորդը պարտավոր է պահպանել Ինտերնետում ընդունված էտիկետի կանոնները, չօգտագործել ծրագրային միջոցներ և չկատարել գործողություններ, որոնք կարող են խաթարել որևէ համակարգչային համակարգերի աշխատանքը, խախտել տվյալների ամբողջականությունը կամ գաղտնիությունը, հեղինակային կամ այլ իրավունքները:

4.7. Բաժանորդը պարտավորվում է չօգտագործել սույն պայմանագրով տրամադրված ինտերնետային կապը հեռախոսային կապը նմանեցնող ձայնային կապ իրագործելու համար:

4.8. Օպերատորը, անհրաժեշտություն ունենալով անցկացնելու տեխնիկական սպասարկման գործողություններ, որոնք կարող են բացասաբար ազդել ծառայությունների որակի կամ դրանց անընդհատության վրա, բացառությամբ անկանխատեսելի վթարների, պարտավոր է այդ մասին հնարավորին չափ վաղ ծանուցել Բաժանորդներին:

5. ԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

5.1. Օպերատորը ապահովում է Բաժանորդին շնորհված միացման վավերատարրերի գաղտնիությունը:

5.2. Օպերատորը ձեռնարկում է ողջամիտ միջոցներ Բաժանորդի կողմից ստացվող և ուղարկվող տվյալների գաղտնիությունը ապահովելու համար:

5.3. Բաժանորդը գիտակցում է, որ ինտերնետային կապից օգտվելիս հնարավոր չէ ապահովել տվյալների լիակատար գաղտնիություն:

5.4. Բաժանորդը գիտակցում է, որ ինտերնետային կապի միջոցով ստացվող տեղեկատվության բովանդակությունը և բնույթը որևէ կերպ չի վերահսկվում Օպերատորի կողմից և Օպերատորը չի կրում որևէ պատասխանատվություն ստացված տեղեկատվության ճշտության կամ դրա օգտագործման հետևանքով առաջացած բարոյական և նյութական վնասների համար:

5.5. Օպերատորը պարտավոր չէ փոփոխել կամ կրկին անգամ տրամադրել Բաժանորդին շնորհված վավերատարրերը, եթե վերջինը չի կարողացել ապացուցել իր ինքնությունը և Բաժանորդ հանդիսանալու հանգամանքը:

6. ՎՃԱՐՈՒՄՆԵՐ

6.1. Օպերատորի կողմից ծառայությունների սակագները կարող են սահմանվել օտարերկրյա արժույթով:

6.2. Սույն պայմանագրով վճարումները կատարվում են կանխավճարովª կանխիկ կամ փոխանցումով: Վճարումները կարող են կատարվել նաև Օպերատորի կողմից թողարկված կանխավճարման քարտերով:

6.3. Օպերատորի կանխավճարման քարտերի համար սահմանվում է օգտագործման ժամկետ, որը նշվում է քարտերի վրա, և այդ ժամկետում քարտի կանխավճարված գումարը ամբողջությամբ չօգտագործելու դեպքում այն կհամարվի լիովին օգտագործված:

6.4. Կանխավճարման քարտերը վերադարձման ենթակա չեն, եթե այլ բան սահմանված չէ Օպերատորի կողմից:

6.5. Եթե Բաժանորդը չունի կանխավճարված գումար, Օպերատորը կարող է իր հայեցողությամբ մատուցել ծառայություններ Բաժանորդինª համապատասխանաբար հաշվարկելով Բաժանորդի պարտավորությունը ըստ վերջինի կողմից ընտրված սպասարկման պլանով նախատեսված պայմանների և նրա կողմից ստացված լրացուցիչ ծառայությունների:

6.6. Կանխավճարված չլինելու դեպքում, ամսական հաշիվը պետք է մարվի ոչ ուշ քան հաջորդ ամսվա 15-ը:

6.7. Կասեցման ժամանակահատվածի համար Օպերատորը շարունակում է հաշվարկել Բաժանորդի պարտավորությունը ըստ վերջինի կողմից ընտրված սպասարկման պլանով նախատեսված պայմանների:

6.8. Ծառայությունների մատուցման կասեցումը վերացնելու համար Օպերատորը կարող է գանձել լրացուցիչ միանվագ սպասարկման վճար:

6.9. Օպերատորը իր հայեցողությամբ կարող է փոփոխել ծառայությունների սակագները կամ դրանց մատուցման այլ պայմաններըª այդ մասին մեկ ամիս առաջ ծանուցելով բաժանորդներին:

7. ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՇԻՎՆԵՐ

7.1. Ծանուցումները և հաշիվները գրանցված Բաժանորդներին Օպերատորի կողմից ուղարկվում են նրանց կողմից նշված էլ-փոստի հասցեով:

7.2. Բաժանորդը կարող է ստուգել նրա հաշվի ընթացիկ մնացորդը և ծառայություններից օգտվելու վիճակագրությունը այցելելով նրա հաշվի սպասարկման վեբ-էջը:

7.3. րանցված Բաժանորդները կարող են ստանալ իրենց հաշիվները Օպերատորի հաճախորդների սպասարկման կենտրոնիցª ներկայացնելով ինքնությունը հաստատող փաստաթուղթ:

7.4. րանցված կազմակերպություններին հաշիվները կարող են ուղարկվել նաև իրենց կողմից նշված փոստային հասցեով:

7.5. Օպերատորը պատասխանատվություն չի կրում Բաժանորդի էլեկտրոնային և փոստային հասցեների ճշտության և դրանցով ուղարկված հաղորդակցությունների հնարավոր չստացման կամ ուշացման համար:

7.6. Օպերատորը պատասխանատվություն չի կրում որևէ ծանուցումների կամ հաշիվների ուղարկման համար: Բաժանորդը պարտավոր է պարբերաբար ինքնուրույն այցելել Օպերատորի վեբ-սայթի համապատասխան բաժինները նման ծանուցումները, իր ընթացիկ մնացորդը և հաշիվները:

8. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

8.1. Բաժանորդը գիտակցում է, որ սույն պայմանագրով ծառայություններ մատուցելու համար Օպերատորը օգտվում է երրորդ անձանց ծառայություններից և հետևաբար Օպերատորի կողմից մատուցված ծառայությունների որակը և անընդհատությունը մեծապես կախված են երրորդ անձանց ծառայությունների որակից:

8.2. Ավելի քան անընդմեջ 24 ժամվա ընթացքում ծառայությունների ստացման անհնարինության դեպքում, Բաժանորդը անհապաղ պետք է այդ մասին ծանուցի Օպերատորին և եթե պարզվի, որ ծառայությունները հնարավոր չէր մատուցել Օպերատորի սխալի կամ սարքավորումների խափանման պատճառով, ապա Օպերատորը չի հաշվարկի և Բաժանորդից չի գանձի համապատասխան ժամկետի համար հաշվարկված բաժանորդագրության վարձը:

8.3. Օպերատորը պատասխանատվություն չի կրում ծառայությունների մատուցման անհնարինության կամ դրանց որակի վատթարացման հետևանքով Բաժանորդի հնարավոր վնասների կամ բացթողնված օգուտների համար:

8.4. Ցանկացած պարագայում Օպերատորի պատասխանատվությունը Բաժանորդի արջև չի կարող գերազանցել Բաժանորդի կողմից Օպերատորի ծառայությունների դիմաց մեկ ամսվա հաշվարկով փաստացի վճարված միջին գումարը:

9. ՊԱՅՄԱՆԱՐԻ ՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

9.1. Սույն պայմանագիրը ուժի մեջ է մտնում Բաժանորդի կողմից ակցեպտավորման պահից և մնում է ուժի մեջ մինչև դրա դադարեցումը կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ:

9.2. Բաժանորդը իր նախաձեռնությամբ կարող է դադարեցնել սույն պայմանագրի գործողությունըª այդ մասին գրավոր ծանուցելով Օպերատորին:

9.3. Բաժանորդի կողմից պայմանագիրը դադարեցնելու դեպքում, կանխավճարված գումարից պահվում է ընթացիկ ամսվա ամսական բաժանորդագրման գումարը:

9.4. Սույն պայմանագրով ծառայությունների մատուցումը ժամանակավոր կասեցնելու դեպքում, Օպերատորը մեկ ամսվա կամ իր հայեցողությամբª ավելի երկար ժամանակահատվածի ընթացքում շարունակում է Բաժանորդի էլ-փոստի սպասարկումըª սահմանված պայմաններին համապատասխան:

10. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

10.1. Սույն Պայմանագրին վերաբերող, այդ թվում դրա պայմանների և հավելվածների փոփոխման կամ լրացման մասին ծանուցումները Օպերատորի կողմից զետեղվում են Օպերատորի պաշտոնական վեբ-սայթի http://agree.xter.net էջերում և կարող են տրամադրվել Օպերատորի գրասենյակներում: Նման ծանուցումները էլ-փոստով ուղարկվում են գրանցված բաժանորդներին:

10.2. Կողմերի միջև ծագած վեճերը կարգավորվում են բարյացակամորենª բանակցությունների միջոցով, իսկ անհնարինության դեպքումª դատական կարգովª համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի:

11. ՕՊԵՐԱՏՈՐԻ ՎԱՎԵՐԱՏԱՐՐԵՐԸ

ՙԷքսոլթ՚ ՍՊԸ

ՀՎՀՀ 02557681
Հ/Հ 001-145192-002 ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան՚ ՓԲԸ-ում

Հաճախորդների սպասարկման կենտրոն

Էքստերնետ Պլազա
Սայաթ-Նովա 19
Երևան 375001
Հեռ. +374 1 548041
Ֆաքս. +374 1 548045
էլ-փոստ support@xter.net
Վեբ-սայթ. http://www.xter.net

Կենտրոնական գրասենյակ

ՙԷքսոլթ՚ ՍՊԸ
Նալբանդյան 5
Երևան 375001
Հեռ. +374 1 548860
Ֆաքս. +374 1 548865
էլ-փոստ info@xalt.am

Միացման տվյալներ

Հեռակապի համարները 592100, 299888
ISDN համարները 512800, 299888
Proxy/port proxy.xter.net / 3128
Socks/port socks.xter.net / 1080
POP3/SMTP mail.xter.net